Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում. ՊԵԿ


Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում. ՊԵԿ

  • 16-01-2020 18:33:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
 
Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին:
 
Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն