Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը. սակավ ձյունը խոչընդոտ չէ


Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը. սակավ ձյունը խոչընդոտ չէ

  • 17-01-2020 11:17:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի դահուկավազքի առաջնությանն այս տարի մասնակից կա նաև Շվեյցարիայից:
 
«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Առաջնությունը կրկին անցկացվում է Աշոցքում: Այս տարվա առաջնությանը մեկ մասնակից կա Շվեյցարիայից:
 
«Ցավոք, այս տարի ձյան խնդիր կա. այն սակավ է: Սակայն մեզ հաջողվել է հրաշալի վազքուղի ստանալ: Հույս ունենք, որ մարզիկները կբարելավեն արդյունքները»,-նշեց Սարգսյանը:
 
Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում են մոտ 30 մարզիկներ Գյումրիից, Աշոցքից, Երևանից (Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) և Վանաձորից:
 
Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 19-ին: Այն ընդգրկված է Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային օրացույցային պլանին:
 
Առաջնության երկրորդ փուլը կանցկացվի փետրվարին կրկին Աշոցքում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը