Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն. Արմեն Աշոտյան
17-01-2020 18:43:33 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ:
Ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս պահին զերծ կմնամ որևէ գնահատականներից:
Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն:
Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»:
Իսկ ավելի ուշ արված մեկ այլ գրառմամբ էլ ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ այսօր նախատեսված ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը պլանավորված է եղել ավելի վաղ և կապ չունի Կուտոյանի ողբերգական մահվան հետ:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այո, այսօր նախատեսված է ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը: Այն վաղուց էր պլանավորված՝ որպես այս տարվա անդրանիկ նիստ: Այսօրվա ողբերգական իրադարձության հետ հատուկ կապ չունի:
Նիստը չի լուսաբանվելու, աշխատանքային է: Բրիֆինգ նույնպես նախատեսված չէ: Եթե կարիք լինի, նիստի ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածենք:
Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, քանզի ձեր մուտքը արտոնված չի լինելու: Մի եկեք, որ դրսում չմրսեք:
Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար»: