Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը. Արման Թաթոյան
17-01-2020 19:01:09 | Հայաստան | Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին՝ ֆեյսբուքյան էջում գրելով.
«Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»: