Փորձագետը նշել է Հայաստանից Բիլայնի հեռանալու ցանկության պատճառը


Փորձագետը նշել է Հայաստանից Բիլայնի հեռանալու ցանկության պատճառը

  • 18-01-2020 11:48:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բիլայն ընկերությունը հայկական շուկայից դուրս գալու մասին մտածում է ոչ թե ցածր եկամուտների, այլ ընդհանուր քաղաքականության պատճառով: Այս մասին Սպուտնիկ-Արմենիային ասել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» կազմակերպության ղեկավար Գրիգոր Սաղիյանը:
 
Տեղեկացնենք, որ Veon-ը, որին պակտանում է Բիլայնը, բանակցում է Ucom-ի հետ իր բիզնեսը վաճառելու հարցով:
 
Սաղիյանի խոսքով, չնայած վերջին տարիներին հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների եկամուտները նվազել են, Բիլայնի համար խնդիրը փողը չէ: Բանն այն է, որ ընկերությունը կրճատում է իր ներկայությունը հետխորհրդային երկրներում, նշել է նա:
 
2019 թվականին Բիլայնը դադարեցրել է աշխատանքը Վրաստանում, Ուկրաինայում և Տաջիկստանում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը