Անցած մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ.ԱՀ ՊՆ


Անցած մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ.ԱՀ ՊՆ

  • 18-01-2020 13:37:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական