Գեորգի Կուտոյանի մասին ռեպորտաժը խիստ քաղաքականացված էր. «Մեդիա Պաշտպան»


Գեորգի Կուտոյանի մասին ռեպորտաժը խիստ քաղաքականացված էր. «Մեդիա Պաշտպան»

  • 18-01-2020 19:27:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում  ի գիտություն ընդունել  Հանրայինի ռեպորտաժում տեղ գտած փաստերի միակողմանի շահարկումը
 
Երեկ Գեորգի Կուտոյանի մահվան լուրից հետո, լրատվական դաշտում տեղի ունեցավ կարծիքների հոսք, որին «Մեդիա պաշտպան»  նախաձեռնությունն անդրադարձել է:
 
Այս խառնաշփոթի մեջ Հանրային Հեռուստաընկերությունն իրեն ոչ պրոֆեսիոնալ դրսևորեց: Գեորգի Կուտոյանի մասին ռեպորտաժը խիստ քաղաքականացված էր: Վերնագիրն արդեն իսկ դրա մասին էր վկայում:
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին հետևողական լինել և ի գիտություն ընդունել ստորև ներկայացված ռեպորտաժում տեղ գտած փաստերի միակողմանի շահարկումը և ձեռնարկել համապատասխան միջոցներ, քանի որ բազմիցս համոզվել է, որ Հանրայինը հանրության հորդորներին չի արձագանքում, մինչդեռ ֆինանսավորվում է հանրային միջոցներից։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն