«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում


«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում

  • 21-01-2020 11:31:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Մեդիալաբ» լրատվականը շարունակել է mamul.am-ի ցինիկ վարքագիծը։ Լրատվականը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հետ կապված ծաղրանկար է հրապարակել։
 
Սա թերևս անարգանք է մարդկային արժեքների նկատմամբ, քանի որ այս ծաղրանկարով նրանք անցել են բոլոր սահմանները։ 
 
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում, կարևորել մարդկային արժեքները և չտրվել քաղաքական կամ այլ դիվիդենտներ հավաքելու գործին։
 
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում այս քայլը։ Էթիկայի կանոններից ելնելով՝ ծաղրանկարը չենք տարածում, բայց հույս ենք հայտնում, որ նշված լրատվականը հրապարակավ ներողություն կխնդրի Գեորգի Կուտոյանի ընտանիքից և հարազատներից իր անհեռանկարային քայլի համար։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն