«Պիտի անպայման Պետրոսյան Գեւորգը խոսա, որ Բաբաջանյան Արմանի աստղը փայլի»


«Պիտի անպայման Պետրոսյան Գեւորգը խոսա, որ Բաբաջանյան Արմանի աստղը փայլի»

  • 21-01-2020 13:14:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետև վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր։ Ես չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ իրենց համարեցին հասցեատեր, դա իրենց կհարցնեք։ Ուղղակի հորդորել եմ, որ պայքարը լինի նաև այլ ուղղություններով»,- լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր և պատգամավոր Արման Բաբաջանյանի վեճին։
 
Հիշեցնենք, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի նախագծի քննարկման ժամանակ Գեւորգ Պետրոսյանի ելույթը հարուցել էր Արման Բաբաջանյանի զարույթը, նրանք վիճել էին, այնուհետև պատգամավորների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել։ Գևորգ Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ քաշքշուկ տեղի ունեցել է, բայց դա բնորոշ է բոլոր երկրների խորհրդարաններին։
 
«Արման Բաբաջանյանը ոգևորության հերթական փուլն էր ապրում, դրանից սկսվեց։ Ես այդ պահին բացակայում էի, ինքն ասել է՝ ինչ-որ մեկը Բարգավաճից պիտի գա ու ներողություն խնդրի։ Տղա ջան, ինչ-որ մեկը չի, դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս։ Բայց ինչի՞ համար։ Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե հարուցեմ երկնային և երկրային օրենքների զայրույթը, բայց ես որևէ մեկին ոչ վիրավորել եմ, ոչ անպատվել եմ։ Ինքը մտածում է, որ այդ թիրախում ինքն է։ Ես ընդամնեը ելույթ եմ ունեցել, իրանք էլ են վեր կենում, տարբեր ելույթներ ունենում։ Հիմա չցիտեմ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Բա էդ նույն Բաբաջանյան Արմանը ինչու՞ չէր վերկենում ու ասում, որ «թաթիկները կտրելը» դա բռնության քարոզ ա։ Չունե՞ր էդքան դուխ։ Պիտի անպայման Պետրոսյան Գեւորգը խոսա, որ Բաբաջանյան Արմանի աստղը փայլի՞»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։ Անդրադառնալով քրեական ենթամշակույթը քրեականացնելու նախաձեռնությանը՝ Պետրոսյանն ասաց, որ իրենք կողմ են, որ ցանկացած հանցագործություն պատժվի։
 
«Բայց մենք կողմ չենք, որ ոչինչ չարած մարդուն տանեն պատասխանատվության ենթարկեն։ Եվ մենք գտնում ենք, որ էս երկրում ավելի վտանգավոր արարքների հեղինակներ կան, որ պիտի նրանց մասին մտածել»,- հավելեց նա։
 
Մանրամասները՝ Lragir.am-ի  տեսանյութում․
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը