Իսրայելի ԱԳՆ ղեկավարը համարում է, որ Պուշկինի նախնիները<br /> եղել են եթովպիացի հրեաներ<br />


Իսրայելի ԱԳՆ ղեկավարը համարում է, որ Պուշկինի նախնիները
եղել են եթովպիացի հրեաներ

  • 03-06-2009 15:31:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը կարծում է, որ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 210-ամյակը Իսրայելում ավելի լայնորեն է նշվում, քան Ռուսաստանում, եւ որ բանաստեղծի երակներում հոսել է հրեական արյուն: «Երեկ երեկոյան քնելուց առաջ միացրի հեռուստացույցի ռուսական ծրագիրը եւ նայում էի, թե ինչպես են տոնում Պուշկինի հոբելյանը: Կարող եմ ասել, որ Իսրայելում Պուշկինի հոբելյանը նշում են շատ ավելի տպավորիչ: Մենք այն եզրակացության ենք եկել, որ նա ունի եթովպիական հրեայի արմատներ»,- ասել է Լիբերմանը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Դրան ի պատասխան ռուսաստանցի վարչապետը նկատել է, թե հավանաբար Իսրայելի բնակիչների վրա ազդում է Ռուսաստանի կարոտը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play