Կուբան եւ Սալվադորը վերականգնել են դիվանագիտական<br /> հարաբերությունները<br />


Կուբան եւ Սալվադորը վերականգնել են դիվանագիտական
հարաբերությունները

  • 02-06-2009 19:34:00   |   |  Միջազգային
ՍԱՆ-ՍԱԼՎԱԴՈՐ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սալվադորը եւ Կուբան փաստաթուղթ են ստորագրել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ, որ խզվել էին 1959 թվականին Կուբայում հեղափոխության հաղթանակից հետո, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Փաստաթուղթը ստորագրվել է Սան-Սալվադորում երկրի նախագահ Մաուրիսիո Ֆունեսի երդմնակալության խոսքից հետո, որի ժամանակ նա հայտարարել է Կուբայի հետ հարաբերությունները «անհապաղ» վերականգնելու մասին: Արարողությանը ներկա են եղել լատինամերիկյան երկրների շատ առաջնորդներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նոյյան տապան  -   Միջազգային