Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 20-ի


Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 20-ի

  • 09-03-2020 17:03:36   | Ռուսաստան  |  Իրավունք

Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ: Այդ մասին հայտնել Է Covid-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Համաճարակաբանական հետաքննության արդյունքների համաձայն, բոլոր պացիենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել Էին Իտալիա:

Նրանք հոսպիտալացվել են եւ մեկուսացված են ինֆեկցիոն հարկաբաժիններում: Պարզվել Է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են: Այսպիսով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել Է 20-ի (Չինաստանի երկու քաղաքացի, Իտալիայից վերադարձած 17 ռուսաստանցի եւ մեկ իտալացի):

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play