«Վստրեչի Ապեր»-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու որոշում է կայացվել (տեսանյութ)


«Վստրեչի Ապեր»-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու որոշում է կայացվել (տեսանյութ)

  • 09-03-2020 18:50:52   | Հայաստան  |  Իրավունք



«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար:
 
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը՝ հավելելով, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Հիշեցնենք՝ մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերը՝ 02:40-ի սահմաններում, ոստիկանական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ազգակիցների առանձնատներում: Այս մասին հայտնի դարձավ, երբ Վարդանյանի փաստաբանները սոցիալական ցանցերով հայտարարեցին, թե գիշերը ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ, իրավական որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, հարձակվել են Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա, կոտրել դռներն ու պատուհանները, նաեւ՝ կատարել հափշտակություն։ Հանգամանքները մանրամասնելու համար փաստաբանները կեսօրին ասուլիս հրավիրեցին՝ լրագրողներին ցույց տալով կատարված գործողությունների արդյունքները: Օրվա ավարտին արդեն հակիրճ պարզաբանում ներկայացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play