ՌԴ-ում գործում են գրեթե 200 ծայրահեղական միավորումներ<br />


ՌԴ-ում գործում են գրեթե 200 ծայրահեղական միավորումներ

  • 29-05-2009 16:01:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի տարածքում գործում են մոտ 200 ծայրահեղական ուղղվածության միավորումներ` մոտ 10 հազար մարդ թվաքանակով, հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնապետական անվտանգության, ազգամիջյան հարաբերությունների եւ ծայրահեղականությանն հակազդման մասին օրենքների կատարման վերահսկման վարչության պետ Վյաչեսլավ Սիզովը: «Վերջին տարիներին նկատվում է ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի հարուցմանն ուղղված հանցագործությունների կայուն աճ: Այսպես, 2008 թվականին Ռուսաստանում գրանցվել է ծայրահեղական ուղղվածության 460 հանցագործություն, իսկ ընթացիկ տարվա չորս ամիսներին արդեն 187: Առկա տվյալներով, Ռուսաստանում հաշվվում է մինչեւ 10 հազար մարդ թվաքանակով մոտ 200 ծայրահեղական ուղղվածության միավորում»,- ասել է Սիզովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play