Մահվան մի՛ դատապարտեք մարդկանց ձեր անլրջությամբ.թողեք մեր բժիշկները, ոստիկանները, սահմանապահները գոնե մի պահ շունչ քաշեն


Մահվան մի՛ դատապարտեք մարդկանց ձեր անլրջությամբ.թողեք մեր բժիշկները, ոստիկանները, սահմանապահները գոնե մի պահ շունչ քաշեն

  • 26-03-2020 12:17:43   | Հայաստան  |  Հասարակություն

Մենք «ուրիշ» ենք մեր սիրելիների համար, իսկ կորոնավիրուսին մեկ են ազգությունը, քաղաքական հայացքները, անգամ «խորը» խոհափիլիսոփայական ստատուսները։
 
Սթրվեք տանը, մինչև «սա էլ կանցնի», մահվան մի՛ դատապարտեք մարդկանց ձեր անլրջությամբ, առանց այդ էլ ուշացած են միջոցները։ Թողեք մեր բժիշկները, ոստիկանները, սահմանապահները գոնե մի պահ շունչ քաշեն․ միայն ձեզ չէ Աստված իր պատկերով ստեղծել։
Համաճարակի հաշվին ինքնահաստատվողներին էլ ինքնասիրության հարց է անդրադառնալը․ մեղկ են (դա մեղք-ը չի), միաժամանակ՝ ծիծաղելի, նրանց ասում ենք՝ «"OK", դուք հրաշք եք», և անցնում առաջ։
Այս օրերին կարելի է կարդալ Ջոն Ուիլսոն՝ «Ժանտախտի քաղաքը», Ալբեր Քամյու, անտիկ գրականություն... Ու, ինչպես Եսենինն է ասում, В этой жизни умирать не ново,
Но и жить, конечно, не новей.
 
լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play