Ապրիլի 1-ից մինչև հուլիսի 30-ը կարգելվի առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից. Փոխնախարար


Ապրիլի 1-ից մինչև հուլիսի 30-ը կարգելվի առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից. Փոխնախարար

  • 06-04-2020 14:53:06   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 1-ից մինչև հուլիսի 30-ը կարգելվի առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից: 
 
Այս մասին ապրիլի 6-ին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: 
 
Ըստ նրա՝ համապատասխան որոշումը կայացվել է մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի կողմից: 
 
«Այս սահմանափակումը գործում է ԵԱՏՄ-ից դուրս, բայց բոլոր տեսակի ներքին առևտրում, եթե ներմուծում ենք այդ ապրանքնատեսակները, որոնք ցանկում կան, ապա դրանց վրա արգելքը չի տարածվում: Միևնույն ժամանակ արգելքը չի տարածվում հումանիտարական նշանակության, այսինքն՝ բեռների փոխադրման վրա, եթե մենք ունենք համապատասխան ապրանքից, որն արգելված է ցանկում, հումանիտար ձևով  կարող ենք արտահանել որևէ երրորդ երկիր: Կա նաև երրորդ որոշումը, որն ընդունվել է ապրիլի 3-ին Եվրասիական տնտեսական համձնաժողովի Խորհրդի կողմից, այն վերաբերում է այն զգայուն ապրանքներին, որոնց ներմուծման մաքսատուրքերը կզոյացվեն, օրինակ կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար և մի շարք այլ ապրանքատեսակներ»,- նշեց Վ. Սիմոնյանը:
 
Վերջինիս փոխանցմամբ՝ դեռևս մարտի 16-ին ԵՏՀ-ի կողմից կայացվել է ևս մեկ որոշում, համաձայն որի` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բժշկական որոշ ապրանքների վերաբեյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են:
 
Փոխնախարարի խոսքերով՝ ապրիլի 3-ին նշյալ  որոշման մեջ փոփոխություն է կատարվել, որի արդյունքում ցանկն ընդլայնվել է՝ ներառելով  բժշկական նշանակության ապրանքներ, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութեր: 
 
«Ցանկն արդեն հասանելի է և տեղադրված է հանձնաժողովի կայքում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ այս բոլորն ունեն նպատակային նշանակություն, որի մասին համապատասխան եզրակացություն տալու համար ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատել է եզրակացություն ստանալու կարգը, ներմուծման ժամանակ նշածս ապրանքատեսակների հետ կապված համապատասխան դիմում հայտ են  ներկայացնում Առողջապահության նախարարությանը և դրական պատասխան ստանալու դեպքում տվյալ ապրանքները Հայաստան կամ ԵԱՏՄ անդամ այլ երկիր ներմուծվելու են զրոյական մաքսատուրքերով»,- փաստեց Վ. Սիմոնյանը՝ հավելելով, որ ցանկում կան գրեթե բոլոր բժշկական սարքավորումները, ինչպես նաև այն հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար: 
 
Ցանկում ներառված ապրանքերի մասով ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ 6  ամիս ժամկետով:
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play