Մահացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը


Մահացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը

  • 09-04-2020 17:51:16   | Հայաստան  |  Հասարակություն

Մահացել է Սոպրանո Գայանե Գրիգորյանը, ով 90-ական թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:
 
Այս մասին տեղեկությունը հրապարակված է օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
 
«Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խորը վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին»,-ասված է հաղորդագրությունում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play