Մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ


Մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ

  • 10-04-2020 10:25:42   | Հայաստան  |  Հասարակություն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին, ժամը 14:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
 
Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play