Մալաթիա-Սեբիաստիայում գտնվող հիվանդանոցի կոյուղին կարգի է բերվել


Մալաթիա-Սեբիաստիայում գտնվող հիվանդանոցի կոյուղին կարգի է բերվել

  • 11-04-2020 14:50:54   | Հայաստան  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր»-ը ֆեյսբուքյա իր էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է.
 
«Երևան, Մալաթիա-Սեբաստիա
 
Հիվանդանոցում կոյուղին կարգի բերվեց
 
Բաբաջանյան 21 հասցեում /Բ 2 բնակելի զանգված/ գտնվող հիվանդանոցային համալիրի երկու մասնաշենք երկար տարիներ չէր գործում: Դրանց տեխնիկական վիճակը համապատասխանում էր կարգավիճակին: Ներկայումս ՀՀ ԱՆ որոշակի հանգամանքներից ելներով ձեռնարկում է միջոցներ դրանց վերակենդանացման համար, և ամեն մի պրոֆիլային գերատեսչություն կամ ձեռնարկություն իր մասով մասնակցություն է բերում ծրագրի իրականացմանը:
 
Ջուրն ու կոյուղին, հասկանալի է, Վեոլիա ջրի խնդիրն է, որով կոնկրետ զբաղվում է «Շահումյան» շահագործման տեղամասը: Շատ կարճ ժամանակամիջոցում տեղամասը Արսեն Սիմոնյանի գլխավորությամբ մեծ աշխատանք կատարեց կոյուղու /ջրագիծը աշխատանքային վիճակում էր/ վերագործարկման համար:
 
Հատուկ մեքենամեխանիզմների օգնությամբ մաքրվեց տարիներ շարունակ աղբով լցված ու լքված 14 դիտահոր, նաև 160 մետր կոյուղագիծ գրեթե ամեն 5 մետրը մեկ բարձր ճնշմամբ մղվող ջրով լվացին ու մաքրեցին մինչև թաղամասի ընդհանուր կոյուղատար ցանց:
 
Վեոլիա Ջրի մասով գործն ավարտված է, հիվանդանոցային համալիրի կոյուղին աշխատանքային վիճակում է»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play