Կառավարությունը կաշվից դուրս է գալիս, իսկ որոշ հեռուստաեթերներ նման են ազգի պաշտպանության ճակատը լքողների...


Կառավարությունը կաշվից դուրս է գալիս, իսկ որոշ հեռուստաեթերներ նման են ազգի պաշտպանության ճակատը լքողների...

  • 11-04-2020 15:48:45   | Հայաստան  |  Հասարակություն

Մի պահ դուրս եկեք անձնական ու նյութական նեղ շահերից և գլոբալ մակարդակով նայեք աշխարհի գլոբալիզացիայի հետևանքներին: Երկրը մեռյալ անշարժության մեջ է, քաղաքակրթությունը վեր է բարձրացրել ձեռքերը, այո, պատմության գիգանտները ճիշտ են ասել՝ կեցությունն է որոշում գիտակցությունը... Քաղաքակիրթ երկրների և մեր բնակչության կեցությունը սահմանապակված է կենցաղային մեկուսացման պայմաններում՝ վաղվա օրվա անորոշության սահմանումներով: Պուտինը Թրամփի հետ է խորհրդակցում, Մերկելն ու Մակրոնը՝ իրար հետ, Իտալիան ու Իսպանիան գլուխներն են կորցրել զոհերի քանակից, իսկ վիրուս ծննդաբերող մարդկության հրեշները, պարզվում է այս ժահրին ,,մարդասիրություն,, չեն սովորեցրել... Նա ողջ մարդկության դեմ է գործում...
Մի բան է միայն Հայաստանին տարբերում աշխարհից՝ որը ես չտեսա վերը հիշատակված երկրների մասին լրատվություններում: Այս օրերին, Հայաստանը չափազանց ուշադիր է իր դրսից ու ներսից հայտնված հիվանդների նկատմամբ, վկան՝ նաև բժիշկների անանձնական նվիրումը, սակայն ցավալին այն է, որ կյանքի դեմ հայտարարված այս պատերազմի օրերին, որոշ հեռուստաեթերներ նման են ազգի պաշտպանության ճակատը լքողների...
 
Չգիտակցելով պահի կարևորությունն ու ազգի ու պետականության կայունության պահպանությունը, մինչվիրուսյան ոգևորությամբ, շարունակում են ներսում փակված ծանր հոգեվիճակային մեր քաղաքացիներին մոլորեցնել իրենց ատելության քաղցով, փոխարենը մեկ դրական ու ոգևորիչ, օգնության ձեռք մեկնողի համոզիչ խոսքով հանդես գալու:
 
2016-ի Ապրիլի 2-ին մենք դժվար թե հաղթանակ տանեինք, եթե ազգովի ԱԶԳ- ԲԱՆԱԿ չդառնայինք: Սա էլ է պատերազմ, բարեկամներ, համաշխարհային ոչ մի պատերազմի ժամանակ քաղաքներ չեն քարացել, ուրեմը ավելի վտանգավոր է, քան նրանք և այս անգամ էլ մենք Ազգ-բանակի պետք է վերադառնանք՝ փրկելու այն, ինչ ունենք: Մի քիչ խելքով վարվենք...
 
գրող - հրապապակախոս
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play