Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած 31-ամյա քաղաքացուն


Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած 31-ամյա քաղաքացուն

  • 15-04-2020 09:40:35   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 14-ին՝ ժամը 17:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Փրկարարները դուրս են բերել ձորից Վիոլետա Բ.-ին (ծնված 1989 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play