Չկար մի կոչ ավելի խիստ միջոցառումներ իրականացնելու առումով, որպեսզի վտանգը կանխենք, բոլորին հետաքրքրում էր միայն ընտրությունը. Արայիկ Հարությունյան


Չկար մի կոչ ավելի խիստ միջոցառումներ իրականացնելու առումով, որպեսզի վտանգը կանխենք, բոլորին հետաքրքրում էր միայն ընտրությունը. Արայիկ Հարությունյան

  • 15-04-2020 12:48:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Ես հայտարարել եմ՝ եթե լինի վտանգը, ցանակացած իրավիճակում պատրաստ ենք իրականացնել այն հանձանարարությունները կամ առաջարկությունները, որ իշխանությունները ներկայացնում է: 
 
 
Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նախագի մյուս թեկնածուները կոչ էին արել հետաձգել ընտրությունները, քանի որ համաճարակի վտանգ կա, բայց ընտրությունները կայացան, և եթե պարզվի, որ ընտրություններից հետո մեծ թվով վարկվածներ կան, ապա Ա. Հարությունյանը պատասխանատվություն զգալու է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը չի հրաժարվել ընտրությունների անկացումից։ 
 
Ըստ նրա՝  իրավիճակը գնահատողն ինքը չէ, քանի որ կա ձևավորված օպերատիվ շտաբ, այսօր նաև պարետատուն՝ պարետի գլխավորությամբ, և նրանք են գնահատական տալիս, իսկ ինքը բազմիցս հայտարարել է, որ իշխանությունների ցանկացած որոշում հարգվելու է:
 
«Ես տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, եթե ձեր ասած թեկնածուները կողմնակից էին իրականում վարակի չտարածման միջոցառումներ իրականացնելուն, շատ ավելի այլ աշխատանքներ կային: Ես նշել եմ, որ ընտրատեղամասը մեր երկրում այսօր ամենաապահով տեղն է եղել, այսօր շուկան, խանութներն ու փողոցներն ավելի վտանգավոր են: Չկար մի կոչ ավելի խիստ միջոցառումներ իրականացնելու առումով, որպեսզի վտանգը կանխենք, բոլորին հետաքրքրում էր միայն ընտրությունը»,- նկատեց Ա. Հարությունյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ գոնե ընտրատեղամասում իրավիճակը վերահսկվել է, իսկ թե ինչքանով է ստացվել, ինքը չի կարող ասել:
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play