Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ


Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ

  • 15-04-2020 18:20:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
      Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում (Թալին-Գյումրի) կապալառուն՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ։ Փոսերը հարթեցվում են՝ ուշադրություն դարձնելով նաև ջրահեռացմանը։ Փոսային նորոգումը բարելավում է ճանապարհի վիճակը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն։
 
Կապալառուն կատարում է ինտենսիվ սպասարկում՝ ճանապարհը մաքրելով աղբից։ Ուշադրության կենտրոնում են նաև անվտանգության խնդիրները. պարբերաբար ուսումնասիրվում է ճանապարհը‚ և տեղադրվում են բացակայող ճանապարհային նշանները։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play