Չինաստանից ներկրվել է 100 հազար թեստերի ռեագենտ՝ տեղում ՊՇՌ թեստերի արտադրությունը սկսելու համար. Տիգրան Ավինյան


Չինաստանից ներկրվել է 100 հազար թեստերի ռեագենտ՝ տեղում ՊՇՌ թեստերի արտադրությունը սկսելու համար. Տիգրան Ավինյան

  • 16-04-2020 12:45:12   | Հայաստան  |  Հասարակություն

Երեկ Չինաստանից ժամանած ևս մեկ ինքնաթիռով ներկրվել է 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք փոխանցվելու են «Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ»-ին՝ ՊՇՌ թեստերի արտադրություն տեղում սկսելու համար:
 
Այս մասին ապրիլի 16-ին կայացած կառավարության նիտսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
 
Ըստ նրա՝ Հայաստանում արտադրվող թեստերն ինքներս էլ կսպառենք:
 
«Ընդհանուր առմամբ՝ կարող է հնչել դիտարկում, որ հիմա բոլորը կենտրոնացած են նման սարքավորումներ արտադրելու վրա, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այդ ռիսկը նույնպես մենք գնահատել ենք և կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների և զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, և հուսանք, որ կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչով որ սպասում ենք»,- ընդգծեց Տ. Ավինյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play