Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք ունեցող շուրջ 85 հազար ընտանիք կստանա միանվագ աջակացություն. Կառավարությունը հաստատեց 13-րդ միջոցառումը


Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք ունեցող շուրջ 85 հազար ընտանիք կստանա միանվագ աջակացություն. Կառավարությունը հաստատեց 13-րդ միջոցառումը

  • 16-04-2020 13:52:18   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարությունը քննարկեց և հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված 13-րդ միջոցառումը:
 
Ինչպես կառավարության այսօրվա նիստի ընթացքում զեկուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, նշյալ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրներ առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:
 
Նրա փոխանցմամբ՝ միջոցառման շահառուներ են հանդիսանում 2020 թվականի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները:
 
«Խոսքը շուրջ 85 հազար ընտանիքի մասին է: Աջակացությունը տրամադրվում է սույն միջոցառման երկրորդ կետրով նախատեսված՝ յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոս ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին կանխիկ եղանակով»,- մանրամասնեց Զ. Բաթորյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ սույն միջոցառման երկրորդ և երրորդ ենթակետերով նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը: 
 
Ըստ նախարարի, եթե շահառուն ունենում էլեկտրաէներգիայի պարտք, ապա այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար.
 
«Ինչպես նշեցի, խոսքը 85 հազար ընտանիքի մասին է, որոնց հատկացված լրացուցիչ միանվագ աջակցությունը կազմում է 1,2 մլրդ դրամ»: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play