Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է ական


Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է ական

  • 20-04-2020 09:40:17   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Ապրիլի 19-ին, ժամը 15:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկանման առարկա:
 
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ տան բակում հայտնաբերվել է ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական (առանց պայթուցիչի), որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
 
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play