2019 թ. էական աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծումով գործերի թիվը


2019 թ. էական աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծումով գործերի թիվը

  • 20-04-2020 15:18:29   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։
 
Մասնավորապես, անհատական կամ կոլեկտիվ գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, 2018 թվականին գրեթե կրկնակի ավելացել է՝ դառնալով 1.593:
Դրական լուծում ստացած բողոքների թիվը շարունակել է բարձր մնալ նաև 2019 թվականին՝ կազմելով 1.287 դիմում-բողոք:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play