Զորքերի ծառայության վերահսկողություն կայազորներում


Զորքերի ծառայության վերահսկողություն կայազորներում

  • 20-04-2020 18:25:39   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում: 
 
Ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապմունքներ: 
 
Կայազորներում ընդ¬հանուր վիճակը գնահատվել է լավ, իսկ առկա բացթողումների վերաբերյալ տրվել են անհրաժեշտ ցուցումներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play