Կրասնոդարից և Դոնի Ռոստովից Հայաստան է ժամանել 200 քաղաքացի


Կրասնոդարից և Դոնի Ռոստովից Հայաստան է ժամանել 200 քաղաքացի

  • 20-04-2020 18:50:23   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ:
 
«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:
 
Շնորհակալություն ենք հայտնում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներին և բարերարներին՝ ներդրած ջանքերի և մեր քաղաքացիների վերադարձն անվճար ապահովելու համար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play