Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, եւ ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու. Արմեն Սարգսյանը


Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, եւ ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու. Արմեն Սարգսյանը

  • 21-04-2020 16:00:47   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է.
 
 
Իմ խորհուրդը.
 
Սիրելի՛ բարեկամներ,
 
կորոնավիրուսի վտանգը դեռեւս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, եւ ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու:
 
Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք եւ հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթեւ ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք եւ ասեք՝ «Սա՞ էր կորոնավիրուսը»։
 
Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ եւ առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, եւ նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։
 
Հետեւաբար, եղե՛ք պատասխանատու։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play