Ստամբուլում ավարտվեց ձյուդոյի 2011թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի վերջնական հաստատագրումը


Ստամբուլում ավարտվեց ձյուդոյի 2011թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի վերջնական հաստատագրումը

  • 21-04-2011 12:26:48   | Թուրքիա  |  Սպորտ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտվեց ձյուդոյի 2011թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի վերջնական հաստատագրումը: Այս մասին հայղորդում է ՀՁՖ-ի փոխնախագահ Դավիթ Խիթարայնը: Այսպիսով առաջնությանը մասնակցում են եվրոպական 45 երկրներ 426 մասնակցով: Ամենաշատ մասնակիցները հայտավորված են տղաների 81կգ քաշային կարգում, որտեղ Հայաստանը չունի մասնակից: Մասնակիցների աննախադեպ քանակը պայմանավորված է Եվրոպայի Ձյուդոյի միության որոշումով, որի համաձայն 2011թ-ից թույլատրվում է յուրաքանչյուր քաշային կարգում հայտավորել ամեն երկրից երկու մասնակից, այս հնարավորությունից Հայաստանը օգտվել է միայն 66կգ քաշային կարգում, հայտավորելով Արմեն Նազարյանին եւ Համբարձում Տոնոյանին: Ապրիլի 21-ին կգոտեմարտեն տղաների 60, 66կգ եւ աղջիկների 48,52,57 կգ քաշային ձյուդոիստները: 60կգ ում հայտավորված են 32 մասնակից, հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը առաջին գոտեմարտը կանցկացնի Սլովակիան ներկայացնող Մատջազ Տռբովչի հետ, 66կգ-ը ներկայացնող Արմեն Նազարյանը կգոտեմարտի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Շերշանի հետ, իսկ Համբարձում Տոնոյանը Լատվիան ներկայացնող Դենիս Կոզլովի հետ, այստեղ հայտավորված են 39 մասնակիցներ: Աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնում է Գայանե Հարությունյանը 48 կգ, որը առաջին հանդիպումը կանցկացնի Բելգիան ներկայացնող Շառլինե Վան Սնիսկու հետ, այս քաշայինկարգում հայտավորված են 26 մարզուհիներ: Ապրիլի 22-ին կգոտեմարտեն տղաների 73, 81 եւ աղջիկների 63,70կգ քաշայինները, մենք մասնակից ունենք միայն 73կգ քաշային կարգում, Արտյոմ Բաղդասարյանը կգոտեմարտի Ռումինիան ներկայացնող Ադրիան Նիկոլաե Մերջեի հետ: Ապրիլի 23-ին մեր մասնակից` 100կգ քաշային կարգը ներկայացնող Հակոբ Առաքելանը առաջին հանդիպումը կանցկացնի Իսրայելը ներկայացնող Արիել Զեվիի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play