Սուտ է. Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը՝ կառավարության շենքում ծեծկռտուքի մասին


Սուտ է. Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը՝ կառավարության շենքում ծեծկռտուքի մասին

  • 01-05-2020 18:07:08   | Հայաստան  |  Հասարակություն

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր politik.am կայքում հրապարակվել է «Ծեծկռտուք՝ կառավարության շենքում. Նավակ Ճոճողը Ավինյանին մեղադրել է մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ» վերնագրով հոդված։

Տեղեկացնեմ, որ հոդվածը վերից վար սուտ է և կայքի հեղինակների՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող երևականության արդյունք:
 
P.S. Այն, որ politik.am-ը լրատվությունից նույնքան հեռու է, որքան արևից հետո Երկիր մոլորակին ամենամոտ աստղը՝ Պրոկսիմա Ցենտավրան, ինձ համար վաղուց նորություն չէր: Բայց հետաքրքրիր է նաև (սակայն հավանաբար ոչ պատահական), թե ովքեր են անմիջապես արտատպել այս սուտ լուրը, օրինակ՝ այնպիսի կայքեր, ինչպես news.am-ը, tert.am֊ը, panorama.am֊ը, pastinfo.am֊ը և այլն»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play