Վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով. Գարիկ Սարգսյանը՝ մարզում կորոնավիրուսի դեպքերի մասին


Վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով. Գարիկ Սարգսյանը՝ մարզում կորոնավիրուսի դեպքերի մասին

  • 04-05-2020 12:53:07   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ:
 
Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը մարդկանց հետ, լինենք պատասխանատու»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play