Վարազդատ Կարապետյանը արձագանքեց. շնորհակալություն նրա աշխատանքի և կառավարության նոր որոշման համար


Վարազդատ Կարապետյանը արձագանքեց. շնորհակալություն նրա աշխատանքի և կառավարության նոր որոշման համար

  • 07-05-2020 11:24:35   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

«Առողջարանային ոլորտում աշխատող սիրելի հայրենակիցներ,  շտապեմ տեղեկացնել, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմացման շրջանակներումում, կառավարության կողմից իրականացվող միջոցառումներից օգտվելու համար կարող եք դիմել։
 
8-րդ միջոցառման շրջանակում ավելացել է  առողջարանային ոլորտում գրանցված աշխատողներին ֆինանսական աջակցության տրամադրումը ։
Եթե չկան փաստաթղթային և այլ խնդիրներ, հավանաբար ձեր օնլայն հայտերը այլևս չեն մերժվի»։
 
Ուզում եմ  հատուկ շնորհակալություն հայտնել  հարգարժան պատգամավոր Վարազդատ Կարապետյան (Varazdat Karapetyan)  ջանին խնդրով զբաղվելու համար։
 
Օրեր առաջ այս խնդրի մասին գրառմանս արձագանքեց պարոն Կարապետյանը և հայտնեց պատրաստակամություն զբաղվել այս հարցով։
Եվ ահա, այսօր շնորհիվ  նրա աշխատանքի, կառավարության որոշմամբ զբոսաշրջության ոլորտում տրամադրվող աջակցությանն ավելացել է նաև առողջարանային ոլորտը։
 
Շնորհակալություն նաև կառավարությանն այս խելամիտ որոշման համար։
 
Ջերմուկի բնակիչ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play