Ընտրվել է ՀԱՀ նոր նախագահ<br />


Ընտրվել է ՀԱՀ նոր նախագահ

  • 07-05-2009 17:38:00   | ՀԱՀ  |  Միջազգային
ՊՐԵՏՈՐԻԱ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀԱՀ խորհրդարանը մայիսի 6-ին Աֆրիկյան ազգային կոնգրես կառավարող կուսակցության առաջնորդ Ջեյկոբ Զումային ընտրել է երկրի նոր նախագահ: Ջեյկոբ Զուման, որ ստացել է 400 խորհրդարանականներից 277-ի ձայնը, չորրորդ նախագահն է ապարտեիդի վարչակարգի տապալումից ի վեր: Ինչպես հաղորդում է «Ռոյթերը», 67-ամյա քաղաքական գործչի մրցակիցը Մվումե Դանդալն էր Ժողովրդական կոնգրես կուսակցությունից, որն ստացել է սոսկ 47 պատգամավորների ձայնը: Նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 9-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային