Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Նարեկ համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը. մարզպետ


Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Նարեկ համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը. մարզպետ

  • 20-05-2020 18:36:46   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
 
«Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Նարեկ համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը:
 
Նարեկ համայնքի խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն:
 
Աշխատանքների համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՎԱԼ-ԿԱՐ» ՍՊԸ-ն է:
 
Ծրագրի արժեքը կազմում է 6 484 000 ՀՀ դրամ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play