Նիգերիայի վերընտրված նախագահը ոչ ոքի չի մեղադրում երկրի հյուսիսում խռովությունների առաջացման մեջ


Նիգերիայի վերընտրված նախագահը ոչ ոքի չի մեղադրում երկրի հյուսիսում խռովությունների առաջացման մեջ

  • 21-04-2011 11:07:44   | Նիգերիա  |  Միջազգային
Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը հայտարարել է, որ իր վերընտրվելուց հետո երկրի հյուսիսում ժողովրդական պոռթկումը եւ բռնություների ալիքը «ինքնաբուխ չեն եղել»: Միաժամանակ նա նշել է, որ ոչ ոքի չի մեղադրում այդ խռովությունների առաջացման մեջ։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Նիգերիայի հյուսիսում բնակվող մահմեդականներից շատերը բողոքարկում են ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Նրանք դժգոհ են, որ ծնունդով հարավցի քրիստոնյա Ջոնաթանը հաղթել է մահմեդական Մուհամմեդ Բուխարիին: Նիգերիայում քաղաքականության եւ կրոնական տարբերությունների հետեւանքով տուժածների թիվը, ըստ մարդու իրավունքների ակտիվիստների, վերջին օրերին հասել է մոտ 200-ի: Կարմիր խաչ կազմակերպության տվյալներով, տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր փրկվել են բռնություններից, ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից:
Նոյյան տապան  -   Միջազգային