ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկման վերաբերյալ


ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկման վերաբերյալ

  • 20-06-2020 13:18:22   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես, հրդեհներ են բռնկվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, 2500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 4 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 3000 քմ:
 
Խոտածածկ տարածքների հրդեհների դեպքեր են արձանագրվել նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 6000 քմ։ Ըստ ԱԻՆ-ի, հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play