Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
25-07-2020 12:52:49 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ : 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում:
Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 55, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 521 փորձանմուշի հետազոտություն