Հեղափոխության քամուց քշվածներ, գնացեք, թո՛ղ Բլեյանը ձեզ դաս տա


Հեղափոխության քամուց քշվածներ, գնացեք, թո՛ղ Բլեյանը ձեզ դաս տա

  • 21-08-2020 17:03:22   | Հայաստան  |  Հասարակություն

Կրթության փոխնախարար Ժաննային էի լսում Հ1-ով, որը պատճառաբանում էր, թե ինչու Մխիթար Սեբաստիացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ ԲԼԵՅԱՆԸ պիտի թողնի պաշտոնը։
 
«Արտոնյալներ չպիտի լինեն կրթության համակարգում, օրենքը բոլորի համար է»։  
Բլեյանը բացի կրթություն տալուց իր սաներին ՀԱՅ է դաստիարակում, ՔԱՂԱՔԱՑԻ է դաստիարակում, ու հնարավորություն է տալիս, որ երեխան «ազատ» մտածի։ Դուք ոչ միայն մտածելուց եք զուրկ, ոչ միայն քաղաքացի չեք, այլ նաեւ հարգանք չունեք մարդու նկատմամբ, որը  տարիների` կրթության ոլորտում եւ ոչ միայն` ավանդ ունի։ Ես հասկանում եմ, որ չեք հանդուրժում ձեզնից մի քանի գլուխ-ներ բարձրերին։ Հեղափոխության քամուց քշվածներ, գնացեք, թո՛ղ Բլեյանը ձեզ դաս տա։ Նիկոլին դաս տվել ա.. չշարունակեմ։ 
Մի խոսքով, եթե ժաննաներն են բանի գլուխը կանգնած, Բլեյան չէ, ով ուզում ա լինի, լուսանցքից դուրս կթողնեն, որ իրենք ավելի բարձրից երեւան, բայց ցավոք սրտի սխալվել են, որովհետեւ ոչինչ չարած ոչ մի իսան, ջանք թափելու դեպքում էլ ոչինչի չեն հասնի։ Չե՛ք մարսելու։ Կուլ չենք տալու։ 
Հաջո՛ղ։
 
լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play