Հայկական կողմը պետք է սովորի խոսել նախապայմաններով եւ վերջապես ձերբազատվի ցեղասպանվածի սինդրոմից


Հայկական կողմը պետք է սովորի խոսել նախապայմաններով եւ վերջապես ձերբազատվի ցեղասպանվածի սինդրոմից

  • 05-10-2020 16:30:14   | Հայաստան  |  Հասարակություն

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Պատերազմի դադարեցման շուրջ Էրդողանի եւ Ալիեւի վերջին հայտարարություններում հստակ ուրվագծվում են կոնկրետ նախապայմաններ, որոնք, ըստ թուրքական կողմի, պետք է կատարի հայկական կողմը: Մեր պաշտոնական պատասխաններում երեւում է, որ մեզանում հաղթահարված չէ պաշտպանվողի հոգեբանական բարդույթը. մենք օրինակ նրանց կոչերն ու հայտարարությունները որակում ենք անլուրջ, խոսում կրակի անհապաղ դադարեցման մասին եւ այլն՝ չառաջադրելով ոչ մի պայման, որը հստակություն կմտցնի հայկական կողմի ներկայիս քաղաքականության ուրվագծերի հարցում:
 
Սա դիրքեր չստեղծող, սեփական անզորությունը ցուցանող շատ թույլ քաղաքականություն է: Այսօր հայկական պաշտոնական շրջանակներն ուղղակի պարտավոր են նախապայմաններով հանդես գալ՝ դուրս գալու համար խեղճի, իրավազուրկի, զոհի կերպարից: Մի տեսակ վիրավորական էլ է, երբ մեր բանակը տարածաշրջանում հստակ ռազմաքաղաքական խնդիրներ է լուծում՝ դարձել է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատման երաշխավորն ու անվտանգության նոր համակարգի ճարտարապետը, միաժամանակ վարում է վերջին սերնդի հագեցվածության հաղթական մարտեր թուրքական, ադրբեջանական բանակների, ինչպես նաեւ վարձկան զինված կազմավորումների դեմ, դիպուկ կրակով լռեցնում է բոլոր կրակակետերը տասնյակ կիլոմետրերի հասնող հեռավորությունների վրա, բայց դրա հետ մեկտեղ քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս իրեն սպառած շաբլոնային ինչ-որ խոսքերով ու դարձվածներով: Հայկական կողմը պետք է սովորի խոսել վերջնագրային երանգներ պարունակող նախապայմաններով եւ վերջապես ձերբազատվի ցեղասպանվածի սինդրոմից՝ «զիջողի» հոգեբանությունից:
 
 
Ուստի առաջարկս է, որ այսուհետ մեր դիվանագիտական կորպուսը որդեգրի հետեւյալ պատասխանը՝ «Հայկական կողմը պատրաստ է կրակի դադարեցմանը, եթե ագրեսոր կողմը՝ Ադրբեջանը, իր անպիտան զորքերն ու վարձկանների բանդաները ետ քաշի Կուր գետի ձախափնյակ՝ իր կողմից ազատված տարածքները ճանաչելով ապառազմականացված գոտի»»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play