Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը 13 տ դեղամիջոց և առաջին անհրաժեշտության պարագաներ կուղարկի Արցախ


Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը 13 տ դեղամիջոց և առաջին անհրաժեշտության պարագաներ կուղարկի Արցախ

  • 06-10-2020 15:13:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը ներկայացրել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի խոսքը. 
 
«Ես խոստացել էի միշտ լինել Հայաստանի և Արցախի կողքին։ Այսօր մենք կանգնած ենք Արցախի բնակիչների կողքին, ովքեր ենթարկվել են Ադրբեջանի բարբարոսական հարձակմանը։
 
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը կտրամադրի 55000 եվրո Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի միջոցով 13 տոննա դեղամիջոց և առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար այն ընտանիքներին, ովքեր կորցրել են ամեն ինչ։
 
Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Միշտ կլինենք այն հայերի կողքին, ովքեր ուզում են իրենց ընտանիքների հետ արժանապատվորեն և խաղաղ ապրել Արցախում»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play