Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առիթով


Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առիթով

  • 07-10-2020 15:37:13   | Հայաստան  |  Հասարակություն

Սիրելի՛ գրադարանավարներ,
 
Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը՝ մաղթելով առողջություն, խաղաղ երկինք, բոլոր մարտահրավերներին դիմակայելու կամք և հաստատակամություն: Առաջին գրադարանները հիմնել են Մաշտոցը և նրա աշակերտները, և ցայսօր դրանք շարունակում են իրենց կարևոր առաքելությունը` կենսունակ պահել հասարակության պատմական, տեղեկատվական, մշակութային, կրթական գործունեությունը: Գիրքն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում են մեր կարևոր զենքը: Եվ հենց այդ զենքն է մեզ ամուր դարձնում և օգնում հաղթանակել պատերազմում: Այսօր դրա ապացույցն ապաստանում դաս սերտող մեր աշակերտներն են:
 
Այս տարի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Հայաստանում գրադարանները ժամանակավորապես փակվեցին, սակայն դա չխանգարեց ընթերցողների հետ շուրջօրյա կապին: Իրավիճակը նոր գործիքակազմերի ներդրման հրամայական առաջ բերեց՝ ընդգծելով գրավոր ժառանգության պահպանման նոր՝ էլեկտրոնային գրադարանների հարստացման և զարգացման օրախնդիրը:
 
Մեր ժողովրդի համար այս վճռորոշ ժամին ի լուր աշխարհի հայտարարում ենք՝ 21-րդ դարում, ինչպես և միշտ, գերադասելու ենք գիրքն ու գիտելիքը, և ի հեճուկս քոչվորների՝ հաղթելու ենք:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play