«Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման աշխատանքը կշարունակվի


«Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման աշխատանքը կշարունակվի

  • 15-10-2020 11:37:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Նորտեխշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։
 
Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա - Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
 
Պայթեցման աշխատանքների ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play