Ադրբեջանական սոցմեդիայում կազմակերպվում են հայասպանությունը խրախուսող հարցումներ․ ՀՀ ՄԻՊ-ը ապացույցներ ունի


Ադրբեջանական սոցմեդիայում կազմակերպվում են հայասպանությունը խրախուսող հարցումներ․ ՀՀ ՄԻՊ-ը ապացույցներ ունի

  • 02-11-2020 09:55:39   | Հայաստան  |  Իրավունք

Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այս ամենը:
 
Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝ բացառիկ ցինիզմով ու ատելություն բորբոքելու մտադրությամբ։ Կից նյութերով դա հստակ երևում է (հարցումը բնօրինակով ու թարգմանությունը):
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս ամենը փաստագրել է և սահմանված կարգով կներկայացնի միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- գրել է նա և կցել տեսանյութ և լուսանկար, որոնք ներկայացնում ենք ստորև։
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play