Մինչ օրս գրանցվել է կրկնավարակի 343 դեպք. առողջապահության նախարար


Մինչ օրս գրանցվել է կրկնավարակի 343 դեպք. առողջապահության նախարար

  • 09-11-2020 12:28:32   | Հայաստան  |  Հասարակություն
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր նույնպես եղել են:
 
«Մինչ օրս եղել է կրկնավարակի 343 դեպք»,- նշեց առողջապահության նախարարը՝ բացառելով, որ դրանք ամբողջությամբ չկազդուրվելու դեպքեր են, որովհետև հիվանդները բուժում ստանալուց և բացասական թեստի արդյունքից հետո դուրս են գրվել, իսկ մեկ ամիս անց նորից վարակվել են՝ ունենալով թեստի դրական արդյունք:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play