ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մուտքը Հայաստան պետք է բացառվի


ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մուտքը Հայաստան պետք է բացառվի

  • 07-12-2020 14:57:03   | Հայաստան  |  Վերլուծություն

թե Նիկոլ Փաշինյանը կամավոր չհեռանա, ապա անխուսափելի է ժողովրդի հաշվեհարդարը, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց 17-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: 17-ը վարչապետին տվել է հեռանալու ժամանակ՝ դեկտեմբերի 8, ժամը 12, իսկ եթե վարչապետը չհեռանա, 17-ը հայտարարել է քաղաքացիական անհնազանդության համատարած ակցիաների մասին:
 
Այն վերջնագիրը, որ հնչել է դեկտեմբերի 5-ի հանրահավաքում, Փաշինյանի մոտ կարող է առաջացնել հակառակ արձագանք եւ ավելի կարծրացնել հրաժարական չտալու դիրքորոշումը, մեծացնելով բախման հնարավորությունը: Իսկ դա հնարավոր է դարձնում Հայաստան ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մուտքի հեռանկարը: ՀԱՊԿ հեռավար Վեհաժողովի ընթացքում արձանագրելով նոյեմբերի 9-ի որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու Նիկոլ Փաշինյանի «խիզախությունը», Պուտինը հայտարարեց, որ իրենց խնդիրն այժմ Հայաստանի վարչապետին խաղաղ կյանքի կարգավորման եւ որոշումների հետագա իրականացման համար աջակցությունն է: Ընդ որում, հարկ է նկատել, որ ՌԴ նախագահ Պուտինն այդ խնդիրը դրել է հենց ՀԱՊԿ առաջնորդների առաջ:
 
Դա նշանակո՞ւմ է, որ ՀԱՊԿ երկրների նախագահները կարող են կանգնել Հայաստան արագ արձագանքման ուժեր ուղարկելու որոշման անհրաժեշտության առաջ՝ Հայաստանի վարչապետին «խաղաղ կյանքի վերականգնման հարցում օգնելու» համար: Վերջնագիրն ավելի կկարծրացնի՞ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հրաժարական չտալու հարցում, իսկ դրան հաջորդելիք անհնազանդության ակցիաներն էլ հիմք, որպեսզի դիմի ՀԱՊԿ-ին:
 
Այդպիսով, կարող է գործել Հայաստանի դեմ ծայրահեղությունների «հայելային» մոդելի հերթական ակտը, երբ իշխանություն-ընդդիմություն դիրքորոշումների ծայրահեղացման պարագայում Հայաստանին կարող է պարտադրվել նոր իրավիճակ՝ դրա համար պատասխանատվությունը թողնելով հենց Հայաստանի վրա:
 
Հայաստանի իշխանությունն առաջին հերթին, եւ ընդդիմությունը պատասխանատու են այդ մոդելի կիրառումը չկանխարգելելու համար: Թե ինչ է նշանակում այդ ուժերի մուտքը Հայաստան՝ դժվար չէ ենթադրել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play