Ականազերծվում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը


Ականազերծվում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը

  • 11-12-2020 11:47:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ռուս խաղաղապահները «Ուրան -6» -ը օգտագործել են Ստեփանակերտի օդանավակայանի ականազերծման ժամանակ:  Խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման մասնագետները շարունակում են աշխատանքն Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ:
 
Ստեփանակերտի օդանավակայանի հարակից հատվածներից մեկի ականազերծման ժամանակ սակրավորներն օգտագործել են Ուրան-6 բազմաֆունկցիոնալ ռոբոտ համալիրը: Դրա օգտագործումն ապահովում է անձնակազմի լիակատար անվտանգությունը և թույլ է տալիս բարձրացնել տարածքը պայթուցիկներից մաքրելու աշխատանքի արդյունավետությունը:
 
Նաև օրվա ընթացքում իրականացվել է ինժեներական հետախուզությնա և ականազերծման աշխատանք Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի և Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի տարածքում: Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումները մաքրել են Արցախի ավելի քան 80 հա տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է 4577 պայթուցիկ:
Հայտնաբերված պայթուցիկները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումները կիրառելով: Ականազերծման աշխատանքներում ներգրավված զինծառայողները հագեցած են սակրավորի ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթուցիկ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով ՝ ականի դետեկտորներով:
 
Ռուս խաղաղապահներ ը շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
 
Նրանց օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել է Լիսագորի տարածքում գտնվող 2 հենասյուն, 1 կմ էլեկտրահաղորդման գիծ և 1,2 կմ գազատարի պահուստային հատված:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play