Ինչ են առաջարկում Պուտինն ու Էրդողանը Հայաստանին


Ինչ են առաջարկում Պուտինն ու Էրդողանը Հայաստանին

  • 14-12-2020 19:10:58   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԱՏՄ տեսաժողովում Պուտինը հայտարարել է մինչեւ 2025 թվականի ինտեգրացիայի ծրագրերի մասին: Էրդողանը համաժամանակյա հայտարարել է իր ինտեգրացիայի մասին: «Պուտինը աջակցել է տարածաշրջանային անվտանգության ապահովման պլատֆորմ ստեղծելու մասին Ադրբեջանի առաջարկին, ուր կարող են մտնել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը», ասել է Էրդողանը: Նա հայտարարել է, որ եթե Հայաստանը միանա այդ պլատֆորմին, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում կարող է նոր էջ բացվել:
 
Նույն օրը Վրաստանի նախագահը խոսել է «Խաղաղության կովկասյան պլատֆորմ» ստեղծելու գաղափարի մասին:
 
Թուրքիան ու Ռուսաստանը Հայաստանին «ինտեգրացիա» են առաջարկում: Ի՞նչ են մտադիր Պուտինն ու Էրդողանը եւ ինչու՞ է Հայաստանն այդքան կարեւոր: Պուտինը նոր Խորհրդային միությո՞ւն է «հավաքում», որպեսզի «ընտանիքով» միանա նոր Օսմանյան-եվրասիական կայսրությանը:
 
Երեւանում ինչպե՞ս են վերաբերվում նոր ռուս-թուրքական նախաձեռնությանը: Ինչու է Էրդողանին ու Պուտինին անհրաժեշտ Երեւանի համաձայնությունը, չէ՞ որ 100 տարի նրանք գործում են առանց Հայաստանի ստորագրության: Բայց, երեւում է Երեւանի ստորագրությունը թանկ է: Տարածաշրջանի «կնիքը» պահվում է Երեւանում, եւ առանց Հայաստանի ստորագրության «սեփականության ոչ մի վկայական» վավեր չէ:
 
Ռուսաստանն ու Թուրքիան դեռ մի անգամ չէ, որ Հայաստանին «խնդրելու» են ստորագրել ու միանալ «վեցի պլատֆորմին»: Երեւանը պետք է գիտակցի իր ստորագրության ուժն ու փորձի վերականգնել իր իրավունքները:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն