Հայերը թուրքերից ավելի տեղեկացված են իրենց հարեւանների<br /> մասին,- գտնում է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը<br />


Հայերը թուրքերից ավելի տեղեկացված են իրենց հարեւանների
մասին,- գտնում է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը

  • 23-02-2009 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայերը թուրքերից շատ ավելի տեղեկացված են իրենց անմիջական հարեւանների մասին, - գտնում է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը` հիմնվելով 2005թ. իր եւ թուրք գործընկերների կողմից Հայաստանում եւ Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա: Հայտնի թուրքերի եւ հայերի մասին հարցին ի պատասխան հայերը նշել են 70-ից ավելի թուրքերի անուններ` սկսած Աբդուլ Համիդից մինչեւ երգիչ Թարկանը, իսկ թուրքերը հիշատակել են միայն Ազնավուրին: Հարցված թուրքերի մեծ մասը նշել է, որ Հայաստանում ապրում է 7 մլն. հայ, եւ Հայաստանն էլ երեք ծովերի ցամաքային ափեր ունի: Հարցման միջոցով փորձ է արվել պարզել, թե երկու ժողովուրդներն ինչպես են միմյանց վերաբերվում եւ, ըստ հարցման արդյունքների, պարզ է դարձել, որ լարվածությունը ֆիքսում է հասարակական կարծիքը: Ինչպես նշեց Գ.Պողոսյանը, հայերի եւ թըուրքերի մեծ մասը` մոտ 70 տոկոսը, նշում էին, որ զարգացումներ չեն լինի, բարելավում հարաբերությունների երկու երկների միջեւ երեւի թե չի լինի: «Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ինչ-որ առաջխաղացում կա, եւ հույսեր կան, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, միգուցե սահմանը կբացվի. այստեղ միգուցեները շատ են, բայց մենք տեսնում ենք, որ որոշակի առաջընթաց կա»,- ասաց Գ.Պողոսյանը: Ըստ նրա, սա է պատճառը, որ երկուստեք հետաքրքրություն կա նոր ուսումնասիրություններ անցկացնել, մասնավորապես, հոկտեմբերին նախատեսվող նոր հարցումներով փորձ կարվի պարզել հայ-թուրքական քաղաքական շրջադարձի արձագանքները հասարակական տրամադրություններում: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերություններում մեծ դեր կարող են խաղալ թուրք-ամերիկյան հարաբերությունները, որոնք փոխադարձ շահերի ֆոնի վրա նոր որակ են ձեռք բերում: Իսկ տարածաշրջանում անվտանգության ու կայունության քաղաքական պլատֆորմը, նրա կարծիքով, իրական կազմակերպություն չի դառնա` հաշվի առնելով, մասնավորապես, Ռուսաստանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները:
Նոյյան տապան  -   Քաղաքական